Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառավարական առանձնատների ջրի պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ. «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը տեխնիկական վրիպակ որակեց 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էր որպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եղոյանը նշել է, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։

– Պարոն Եղոյան, կառավարությունը պաշտոնապես տեղեկատվություն տարածեց, ըստ որի, վարչապետը նշում է, որ «Կոնդի առանձնատների տնտեսության» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 միլիոն դրամի», և հավելեց, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այդ պարտքերը վճարվեն։ Հաշվի առնելով, որ կառավարական առանձնատներում վարչապետն է բնակվում, նախարարներն են բնակվում, ստացվում է, որ նախորդ կառավարության անդամները պարտքե՞ր են կուտակել և չե՞ն վճարել։

 – Ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ: Ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է։

– Դեռևս հստակ չէ՞՝ պարտքեր կուտակե՞լ են կառավարության նախկին անդամները, թե՞՝ ոչ։

– Այս պահին այդ հարցը ճշգրտվում է։

– Այդ դեպքում հաղորդագրությունն ինչի՞ մասին է, որտեղ հստակ նշված է, որ Փաշինյանը հանձնարարել է, որպեսզի այդ պարտքերը վճարվեն։

 Ես հենց հիմա հայտարարությունն եմ ճշգրտում, հանձնարարվել է ճշտել առկայությունը, դրանց չափը և առկայության դեպքում վճարել։

– Կարո՞ղ ենք ասել, որ վրիպակ է ոչ միայն այդ 54 միլիոնի պարտքն, այլև ընդհանրապես պարտքի առկայությունը, այդ ամենը դեռ պետք է ճշտվի։

– Դա այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում, այո, այո։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդունելով «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, ասել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ՝ հավելելով, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:

Վարչապետը նաև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի»:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլև հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում