Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

30-ամյա տղամարդը «Վստրեչի մոստի» տակ բռնաբարել է մտավոր հետամնաց 18-ամյա աղջկա. մամուլ

«Առավոտ»-ը գրում է. «Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի:

Տուժողի մայրը վստահեցրել է, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը կույս է եղել ու իսկապես բռնություն է տեղի ունեցել. դա է հաստատում նաև տուժողի հագուստի վրայի արյան հետքերը: Արդեն 2 օր է՝ աղջիկն արնահոսում է, դժվարությամբ է քայլում, ու ինքնամփոփ է դարձել, սարսափելի վախեցած է, ու ժամերով լուռ է մնում, ինչպես մայրն ասաց` մտքերի մեջ ընկած:

Աղջիկը մի քանի ամիս է ինչ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն էր այցելում, մոր պատմելով` այստեղ երեխան իրեն շատ երջանիկ էր զգում, թատերական խմբակին էր մասնակցում, սովորում էր գրել, շյուղերով գործել: Կենտրոնն իր սաներին դասերից հետո ավտոբուսով տեղափոխում էր մինչև բնակության վայր ու ծնողները միշտ վստահ են, որ իրենց երեխաներն ապահով տեղ կհասնեն: Դեպքի օրը, բռնաբարված աղջկա մոր պատմելով, երեխան սովորական ժամին տուն չի գնացել, երբ ավտոբուսի վարորդից հետաքրքրվել է, վերջինս վստահեցրել է, որ երեխային արդեն իջեցրել է փողոցում: Մայրը խուճապահար գնացել է ոստիկանություն, հենց այստեղ էլ կնոջ հարազատները զանգել են ու տեղեկացրել, որ աղջիկը այլայլված ու շատ տարօրինակ պահվածքով տուն է մտել: Մայրը ոստիկանների հետ տուն է գնացել, որտեղ էլ երեխան պատմել է իր հետ տեղի ունեցածը: Մեզ հետ զրույցում, բռնաբարված աղջկա մայրն ասաց, որ անմիջապես, երեխայի հեռախոսը տնտղելուց հետո բռնաբարողի հետքը գտել են, ոմն Գոռ, որը մոտ 30 տարեկան է, անընդհատ դեպքի օրը երեխային զանգել է, ավտոբուսի մեջ աղջկա ընկերներն էլ նկատել են, որ ինչ-որ տղամարդ է անընդհատ զանգեր կատարել ու հետաքրքրվել` որտեղ հասավ, երբ տեղ կհասնի և այլն:

Մոր պատմելով, աղջիկը Գոռին չի ճանաչել, սակայն հետը հեռախոսով զրուցել է, քանի որ նրան բռնաբարողը վստահեցրել է, թե բարեկամ է.«Ու սպասել է, հենց ավտոբուսից իջել է երեխան, քաշել նստացրել է տաքսին ու տարել, բռնաբարելուց հետո էլ մեքենայով տուն ուղարկել: Իսկ երեխաս, երբ տաքսու վարորդին հարցել է ո՞ւր եք ինձ տանում, վարորդն ասել է, քո գործը չի, ես էս տղուն եմ լսում»: Աղջկա մոր պատմելով, երեխան ինքնուրույն նույնիսկ չի կարողանում մազերը սանրել, հագնվել, շատ թույլ է, իսկ տղամարդը առանց ջանքեր թափելու կարող էր բռնանալ աղջկա վրա, ու խաբելով բռնաբարել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում