«Միսս ամենաերկար ոտքեր» մրցույթում հաղթող է ճանաչվել Նովոսիբիրսկից 18-ամյա ուսանողուհի Անաստասիա Ստարշևսկայան: Աղջկան գրեթե 12 հազար մարդ է աջակցել` «Միսս Ռուսաստան» կայքում քվեարկելով:
Ընդհանուր առմամբ հավաքելով 11 հազար 880 ձայն` նա շրջանցել է սանկտպետերբուրգցի աղջկան, ով երկար ժամանակ առաջին հորիզոնականում էր:
Տիտղոսի համար պայքարում էին 55 մասնակից, գրում է Rosbalt-ը:
Անաստասիայի հասակը 179 սմ է, ոտքերի երկարությունը` 106 սմ:








































