Ուրբաթ օրը` դեկտեմբերի 13-ին, Սիդնեյում հարյուրավոր երիտասարդներ մասնակցել են ամենամյա Strut the Streets ակցիային, որն անցկացնում է Australian Indigenous Mentoring Experience (AIME) կազմակերպությունը: Այս մասին գրում է Newsru.co.il կայքը:
Ակցիան իրականացվում է անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցներում ուսման միջոցներ հավաքելու նպատակով: Սակայն մասնակիցները հիմնականում մոռանում են կազմակերպիչների նպատակների մասին:
Նախորդ տարի այս միջոցառման շրջանակներում համաշխարհային ռեկորդ է սահմանվել մարդկանց` բիկինիներով և լողազգեստներով միաժամանակ փողոցում հայտնվելու առումով: Ըստ երևույթին, այս տարի ևս ռեկորդ կսահմանվի:







































