Լիտվացի պահպանողականներն առաջարկում են ռուս երգիչ Օլեգ Գազմանովին «անցանկալի անձ» հայտարարել, փոխանցում է Delfi-ն:
Տեղեկացվում է, որ դա կապված է նրա հետ, որ Գազմանովը Ռուսաստանի սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ երգի կատարման ընթացքում «Մերձբալթիկան իր երկիրն է անվանել»:
«Գազմանովը տեղեկատվական պատերազմի և կայսերական քաղաքականության զենքերից մեկն է հանդիսանում»,- հայտարարել են լիտվացի քաղաքական գործիչները:
Նրանց խոսքերով՝ Լիտվայի ԱԳ նախարարությունը պետք է դիմի միգրացիոն դեպարտամենտ, որպեսզի Գազմանովին արգելեն մուտք ործել Լիտվա:









































