Վիկտորյա Բեքհեմը պարծեցել է իր տոնածառով: Գեղեցկուհին իր ֆոտոբլոգում հրապարակել է լուսանկար, որում նա կանգնած է աստիճանի վրա և զարդարում է վարդագույն տոնածառը՝ ծառի կատարին նա որոշել է կախել Posh Spice տիկնիկը: Հետաքրքիրն այն է, որ շարժական աստիճանին Վիկտորյան բարձրակրունկ կոշիկներով է կանգնած:









































