Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

Ոչ մասնագետ գլխավոր արյունաբանի հեռացումը արդարության վերականգնում է. նա տարիներ շարունակ խոչընդոտել է ոլորտի զարգացմանը

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնում Սմբատ Դաղբաշյանի փոխոխությունը մեծ իրարանցում է առաջացրել համակարգում։

Նշենք, որ երեկ պարզ դարձավ, որ Սմբատ Դաղբաշյանին գլխավոր արյունաբանի պաշտոնում փոխարինել է Սամվել Դանիելյանը: Դաղբաշյանը, սակայն, շարունակում է զբաղեցնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նշենք, որ Սմբատ Դաղբաշյանը ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանն էր 2003 թվականից, սակայն նա մասնագիտությամբ արյունաբան չէր և չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը։ Իսկ տարիներ շարունակ զբաղեցնում էր գլխավոր արյունաբանի պաշտոնը, քանի որ հանդիսանում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մտերիմը։

Հիմա ՀՀԿ-ական, ՀՀԿ խորհրդի անդամ Դաղբաշյանի հեռացումը մեծ իրարանցում է առաջադրել համակարգում։ Բժիշկների մի մասը պաշտպանում է նրան, մի մասը՝ արդարացնում նրա հեռացումը։ Երեկ անգամ «Հայ ուռուցքաբանների ասոցիացիա»-ի նախագահը և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբանը բաց նամակով դիմել էին առողջապահության նախարարին՝ խնդրելով մանրամասն զննել իրավիճակը և վերականգնել Դաղբաշյանին ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի պաշտոնում:

«Ես և իմ ընտանիքի անդամները առաջիններից ենք եղել, որ սատարել և ողջունել ենք մեր երկրում կատարված թավշյա հեղափոխությունը:

Սակայն այսօր ցավով փաստում եմ, որ որոշ ուժեր իրենց միջամտությամբ հարվածի տակ են դնում հեղափոխության նվաճումները և նորընտիր կառավարությանը:

Խոսքը գնում է որոշ կայքերում հրապարակված տեղեկության մասին, որ ՀՀ գլխավոր արյունաբան Ս. Դաղբաշյանը հեռացվել է պաշտոնից, իբր այն պատճառով, որ արյունաբան չէ»,- գրված է բաց նամակում։

Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անհրաժեշտություն որակեց Դաղբաշյանի հեռացումը։ Նրա խոսքերով՝ ոչ մասնագետը, 1 տարվա ինտերնատուրա ավարտած թերապևտը 2003 թվականից ղեկավարում է ոլորտը որպես գլխավոր արյունաբան, ինչը չէր կարող անել։ «Գլխավոր արյունաբանի ֆունկցիաների մեջ մտնում է դժվար դեպքերը քննարկելը։ Ես, օրինակ, որպես արյունաբան, պետք է դժվար դեպքերի ժամանակ իր հետ քննարկեմ հարցը, բայց եթե նա մասնագետ չէ, ինչ պետք է քննարկեմ նրա հետ։ Եվ ինձ համար շատ զարմանալի է, որ արյունաբանները, բժիշկները հիմա աղմուկ են բարձրացրել։ Չնայած հասկանալի է՝ վախի մթնոլորտ կա, որոշ մարդիկ ունեն անձնական շահագրգռվածությունը։ Ցավում եմ, քանի որ շատ մարդիկ իմ ներկայումթյամբ բոլորովին այլ կերպ են արտահայտվել նրա մասին։ Այս դեպքը այլ կերպ չի կարելի ընկալել, քան որ տեղի է ունեցել արդարություն։ Մարդը, որ 2003 թվականից իր կուսակցական տոմսով, քավոր-սանիկական կապերով ուզուրպացրել էր ոլորտը, հեռացել է ոլորտի գլխավոր մասնագետի պաշտոնից, որը ես ողջունում եմ։ Սա ոլորտում նոր զարգացումների սկիզբ է»,- ասաց Թամամյանը։

Նրա խոսքերով՝ Դաղբաշյանին պաշտպանողների մոտ հարց չի՞ առաջանում, թե մարդը, որը մասնագետ չէ, ինչու է այսքան տարի գլխավոր արյունաբանի պաշտոնը զբաղեցնում։ Դա նույնն է, որ ինձ՝ մանկական ուռուցքաբանիս նշանակել գլխավոր գինեկոլոգ, կամ գլխավոր վիրաբույժ, որի հետ ես բացարձակ կապ չունեմ։ Բժիշկները առաջինը իրենք պետք է շահագրգռված լինեն, որ ոլորտը ղեկավարի մասնագետը։ Բժշկի համար առաջնահերթը պետք է դա լինի»,- ասաց մեր զրուցակից բժիշկը՝ հավելելով, որ տարիներ շարունակ բժիշկների մոտ դժգոհություն է եղել այս խնդրի հետ կապված, բժիշկներից մեկը՝ Դանիելյանը, անգամ 2007 թվականին լքել է կենտրոնը։ «Հասկանում եք, տարիներ շարունակ վախի մթնոլորտ է եղել, անձնական շահագրգռվածություն է եղել, տարիների ընթացքում կապեր են ձևավորվել, բայց մեկ է, եթե մասնագետը համարում է, որ իրեն պետք է ղեկավարի ոչ մասնագետը, ապա ես կխուսափեմ այդ մասնագետին գնահատական տալուց։ Բայց այլևս նոր իրողություններ են, որը ոմանք դեռ չեն ընկալում։ Կրկնում եմ, ոչ մասնագետին հեռացնելն ու մասնագետին նշանակելը արդարության վերականգնում է։ Տարիներ շարունակ մարդիկ, ովքեր թաղված են եղել կոռուպցիայի մեջ, պետք է հեռանան և դրա դիմաց կանգնելը անօգուտ զբաղմունք է»,- նշեց Թամամյանը՝ հավելելով, որ օրեր առաջ էջմիածինցիները, ի նշան Մանվել Գրիգորյանի, ԱԱԾ-ի դիմաց բողոքի ցույց էին անում, բայց ԱԱԾ-ի տեսանյութից հետո այդ մարդիկ անհետացան։ «Հիմա կուզեմ տեսնել այն մարդկանց դեմքերը, որոնք արյունաբանական կենտրոնում իրականացվող բացահայտումներից հետո կփորձեն պաշտպանել իրենց՝ արդեն նախկին ղեկավարին։ Նույն բժիշկները առանձին զրույցներում բարձրաձայնել են կոռուպցիայի մասին։ Ինձ բազմաթիվ անգամներ տարբեր մարդիկ պատմել են այնտեղ գործող կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Բացի կոռուպցիոն նման խնդիրներից, կան նաև այլ խնդիրներ։ Նրա կողմից, հիմնականում միջնորդավորված, վարչական լծակները օգտագործելու դեպքեր են եղել։ Իր էլեկտրոնային փոստից ուրիշի անունով այլ բուժհաստատությունների գործունեությունը խոչընդոտելու, փակելու փորձեր են եղել։ Շատերին է հայտնի, որ 2013 թվականին իր միջնորդությամբ և իր ջանքերով արգելվեց առաջին փոխպատվաստումը։ Իտալացիները եկել էին, պատրաստ էին դա անել, բայց արգելվեց, որպեսզի հետագայում, 4 տարի հետո ներարկիչը ձեռքին նկարվեր։ Իսկ այդ 4 տարվա ընթացքում կարելի էր լիքը կյանքեր փրկել։ Այս արարքին ոչ մի գնահատական չկա, արդարացում չկա»,-ընդգծեց Թամամյանը։

Ի դեպ, Գևորգ Թամամյանի խոսքերով՝ Ռիտա Սարգսյանի կողմից, քաղցկեղով հիվանդ երեխաներին, «Նվիրիր կյանք» հիմնադրամով աջակցության դադարեցումից հետո ոչ մի պատկեր չի փոխվել։ Երեկվանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուրջ աջակցություն է ցուցաբերում ոլորտին։ Նա առաջնահերթ համախմբել է ոլորտի լուրջ մասնագետներին, հիմնադրամներին և փորձել խնդրին համակարգային լուծում տալ։ «Շուտով նոր հիմնադրամ կստեղծվի, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է լինելու Աննա Հակոբյանը, որն ունի շատ լուրջ ծրագրեր մանկական ուռուցքաբանության, արյունաբանության ոլորտի զարգացման համար, որը տարիներ շարունակ այսօր արդեն հեռացված անձանց կողմից կասեցված էր»,- եզրափակեց Գևորգ Թամամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում