Friday, 26 06 2026
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

Դեկտեմբերի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-երի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքագետներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր է և պետք է դիտվի առաջին հերթին պատմական համատեքստում: Դեսպանը նշել է նաև, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեցող հարց է և կարևոր է առաջին հերթին նմանատիպ ողբերգություններից հետագայում խուսափելու համար:

ՀՀ դեսպանի խոսքին հաջորդել է քաղաքագետ, լրագրող Ա.Մելիք-Շահնազարովի ելույթը: Նա մասնավորապես նշել է, որ Ցեղասպանության խնդիրը և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ այս միջոցառումն էլ ավելի արդիական և կարևոր է 2013թ նշվող ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվեցիայի 65-րդ տարելիցի համատեքստում:

Յուրի Նավոյանի ելույթին հաջորդել է «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանի ելույթը: Մեջբերելով առաջատար, հեղինակավոր պատմաբանների կարծիքները` նա խոսել է Ռուսաստանի հայ համայնքի վերակազմավորման անհարժեշտության մասին, հիշատակեց Ցեղասպանության հարցում հայ համայնքի համախմբման համար անհրաժեշտ գործոնները:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը անցկացրել է ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրման արարողությունը: Մասնավորապես «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանին շնորհվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, գրող, սցենարիստ, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լևոն Գրիգորյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:

Միջոցառման ավարտին հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի սաների կատարմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում