Բրյուսելում բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին միաժամանակ մի քանի արհմիություններ, առաջացել են բազմաթիվ խցանումներ, և խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ հայտնում է Interfax-ը:
Միտինգին մասնակցում են նաև հրշեջները: Նախօրեին գործադուլ են արել արդարադատության աշխատակցիները
Ցուցարարների պահանջները ուղղված են տարբեր գերատեսչությունների: Մարդիկ դժգոհություն են հայտնում աշխատանքի պայմաններից, հեռանկարների բացակայությունից ու աշխատատեղերի անբավարար քանակից:
Իշխանությունները վարորդներին խորհուրդ են տալիս խուսափել Բրյուսելի կենտրոնից:
Ցույցեր են տեղի ունենում նաև Բելգիայի մյուս խոշոր քաղաքներում:









































