Ով է ասում, որ ես եմ եղել, ես ասացի, որ կողմ եմ, հիմա ինչ մուտիլովկեք են: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝անդրադառնալով լուրերին, թե ինքն է դեմ քվեարկել Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցում:
«Ո՞վ ա ասում, որ նման տեղեկություն կա, չէ, ես չեմ»,- շեշտեց Ալեքսանյանը:
Ավելին՝ նա կարծում է, որ դեմ քվեարկողները շատ վատ բան են արել: Ինչ վերաբերում է հարցին՝ պատրաստվում է այցելել Մանվել Գրիգորյանին, Ալեքսանյանը նշեց. «Մանվել Գրիգորյանին խի՞ պետք այցելեմ, մթամ էս 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ»: