Առնոլդ Շվարցենեգերը խաղալիք ձի է հեծնել, հայտնում է NY Daily News-ը: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը փորձել է իրեն հեծյալի դերում զգալ ռոդեոյի ժամանակ, որը տեղի էր ունենում Լաս Վեգասում:
Դերասանին նկարահանել էին տեսանյութում, որը նա այնուհետ տեղադրել էր YouTube-ում, որպեսզի ցույց տա իր երկրպագուներին:
Տեսանյութը տևում է մոտ 30 վայրկյան, և այդ ամբողջ ժամանակ կադրում Շվարցենեգերն է, որը շարժման մեջ է գցում ձիուն: Տեսարանն ակնհայտորեն զվարճացրել է հանդիսատեսին. նրանք ծիծաղով հետևում են կատարվածին:







































