Ողջ աշխարհում ընկերությունները տարեցտարի ավելի ու ավելի ակտիվորեն են գումար ծախում բջջային գովազդի վրա՝ երիտասարդ լսարանին գրավելու հույսով, ինչը YouTube-ին անցած տարվա համեմատ 50 տոկոսով ավելի շատ եկամուտ կբերի: Այս մասին գրում է Financial Times-ը:
2013-ին գովազդատուները 5.6 մլրդ դոլար կծախսեն YouTube-ի միջոցով իրենց ապրանքներն ու ծառայությունները գովազդելու համար: Սակայն ամբողջ գումարը չի մնում YouTube-ին: Եկամտի զգալի մասը փոխանցվում է գործընկերներին ու նյութերի հեղինակներին:
eMarketer վերլուծական ընկերության տվյալներով՝ YouTube-ի զուտ շահույթը ընթացիկ տարում՝ գործընկերների համար նախատեսված գումարի հաշվարկումից հետո, կկազմի 1.96 մլրդ դոլար: Այդ ոլորոտում YouTube-ի մասնաբաժինը կլինի ավելին (1.7%), քան այնպիսի հայտնի կայքերինը, ինչպիսիք են Twitter-ը, AOL-ը կամ Pandora-ն:
Հատկանշական է, որ այսօր YouTube-ի թրաֆիքի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում բջջային սարքերին: Այս մասին Google-ը հայտնել էր իր վերջին ֆինանսական հաշվետվության մեջ: Դա 15 տոկոսով ավելի է, քան անցած տարի (25 տոկոս) և 34 տոկոսով ավելի, քան 2011-ին (6 տոկոս): Փորձագետները բջջային թրաֆիքի աճը կապում են սմարթֆոնների ու պլանշետների ժողովրդականության աճի հետ:










































