Հյուսիսկորեական ԶԼՄ-ները վերջին ժամանակներս Կիմ Չեն Ինին սկսել են անվանել «Թանկագին առաջնորդ» տիտղոսով, որը նախկինում պատկանել է նրա հորը՝ հաղորդում է The Telegraph-ը:
Քարոզչական մեքենան այս կերպ ստեղծում է երիտասարդ բռնապետի անձի պաշտամունք՝ նշում է թերթը:
Պետական ԶԼՄ-ները սկսել են այս տիտղոսը ներառել Կիմ Չեն Ինի գործունեության մասին ռեպորտաժներում, իսկ Rodong Sinmun daily թերթը առաջին էջում տեղադրել է բաներ՝ «Թանկագին առաջնորդ Կին Չեն Ին» գրությամբ:
Կիմ Չեն Ինին իր հոր՝ Կին Չեն Իրի կարգավիճակին բարձրացնելու նպատակը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ընդգծվի, որ նա վերահսկում է երկիրը վերջին ժամանակներս իշխանությունների բարձրագույն օղակներում տեղ գտած տարաձայնությունների պայմաններում:









































