«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ներկա է եղել «Ատլետիկո»-«Պորտու» հանդիպմանը: The Daily Mail-ը հայտնում է, որ մասնագետը հետևում էր մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կոկեի խաղին:
«Կարմիր սատանաներ»-ը նախատեսում են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` թիմի կիսապաշտպանության գիծն էլ ավելի հզորացնելու նպատակով: Հունվարին «Յունայթեդ»-ը կդիմի իսպանական ակումբի ղեկավարներին:
Սեպտեմբերին Կոկեն նոր 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Ատլետկո»-ի հետ, սակայն նրա տրանսֆերի դիմաց առաջարկվող 30 մլն ֆունտը կարող է ստիպել ակումբի ղեկավարներին հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:







































