Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

Հայաստանի կորուստը

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կառավարական կորպորացիան մերժեց Հայաստանի դիմումը` դրա փոխարեն ընտրելով աֆրիկյան Լեսոտոն և մի քանի այլ երկրներ: ԱՄՆ-ի այս որոշումը ինչ-որ առումով կարելի է անակնկալ համարել, քանի որ նույնիսկ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ԱՄՆ դեսպանը Հայաստանում հայտարարում էր, որ ԱՄՆ-ը կշարունակի օժանդակել Հայաստանին ներքին բարեփոխումների հարցում:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը նման օժանդակության ծրագիր էր, որի, այսպես ասած, առաջին փուլի պատմությունը բավականաչափ հայտնի է և երևի թե չարժե կրկնել: Հիշեցնենք միայն, որ պատմությունը կապված է 2008 թվականի նախագահական ընտրությունների և այդ ընտրություններից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունների, Մարտի 1-ի և ընդդիմության հանդեպ քաղաքական հետապնդումների հետ: 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն ակնարկեց Հայաստանի իշխանություններին, որ մոտեցումը Հայաստանի հանդեպ կարող է փոխվել: Վաշինգտոն այց կատարած Տիգրան Սարգսյանը հանդիպեց նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարության հետ:

Այս ամենից հետո, իհարկե, անակնկալ է Հայաստանը ծրագրի դրամաշնորհներից զրկելը: Պետք չէ բացառել, ի դեպ, որ դա նաև ամերիկյան պատասխանն է Հայաստանի այն չինովնիկներին և իշխանամերձ շրջանակներին, որոնք Հայաստանում ակտիվ քաղաքացիներից շատերին կնքել են «գրանտակեր» անվանարկումով: Դրա համար էլ ամերիկացիները երևի որոշել են Հայաստանի իշխանություններին զրկել «Հազարամյակի մարտահրավերների» գրանտից, թեև Հայաստանի իշխանության տարբեր գերատեսչություններին ֆինանսական աջակցությունները ԱՄՆ-ը շարունակում է տարբեր ծրագրերի միջոցով:

Եթե լուրջ, ապա այստեղ ամենայն հավանականությամբ գործ ունենք Հայաստանի հանդեպ մտրակի և կարկանդակի քաղաքականության հետ: Նման քաղաքականություն գերտերությունները սովորաբար վարում են անվստահելի պետությունների կամ ավելի շուտ անվստահելի իշխանությունների հետ: Եվ այսպիսով, ամերիկյան կառավարությունը պաշտոնական Երևանին ցույց է տալիս, որ Երևանը կորցրել է վստահությունը Վաշինգտոնում: Թե ինչու կարող էին Հայաստանի իշխանությունները կորցրած լինել վստահությունը, երևի ավելորդ է ասել. սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչ ասված է: Չի բացառվում սակայն, որ նման վստահություն չի էլ ունեցել Երևանը Վաշինգտոնում, պարզապես եթե մինչև այս քարտ-բլանշի տարբերակով դրա մասին Հայաստանի իշխանություններին չէր հայտնվում, չէր ակնարկվում կամ ի ցույց դրվում, ապա այսօր ԱՄՆ-ը չի զգում այլևս իր անվստահությունը թաքցնելու, չարտահայտելու անհրաժեշտություն և զգում է նույնիսկ հակառակի կարիքը:

Հայաստանի տնտեսության համար «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կարևոր նշանակություն ունի: Ինչքան էլ որ այդ գումարները, ըստ էության, ավանդականի պես հիմնականում ծառայեին իշխող ռեժիմի տնտեսական ախորժակի բավարարմանը, ինչպես որ եղել է և լինում է Հայաստանի արտաքին ֆինանսավորման բոլոր դեպքերում, այնուամենայնիվ այդ գումարների Հայաստան գալը գոնե ինչ-որ չափով կարող է թեթևացնել ընդհանուր սոցիալական վիճակը և մի փոքր ազդել նաև շարքային քաղաքացիների, իսկ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` գյուղացիների կյանքի վրա, որովհետև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ներդրումները իրականացվում են գյուղերում: Եվ այս իմաստով ահա Հայաստանի կորուստը իսկապես զգալի է:

Մյուս կողմից, սակայն, առկա իրավիճակում կան ավելի մտահոգիչ միտումներ: Խնդիրն այն է, որ Հայաստանի հանդեպ նման անվստահությունը, արդեն ակնհայտորեն արտահայտվող անվստահությունը անկասկած ունենալու է ավելի խորը և գլոբալ քաղաքական հետևանքներ: Այսինքն` երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման հրապարակային ձևով իր անվստահությունն է հայտնում մի պետության կամ իշխանությունների հանդեպ, սա ոչ միայն հայ-ամերիկյան խնդիր է, այլ ուղիղ համեմատական է ԱՄՆ միջազգային հեղինակությանը, վարկին, ազդեցիկությանը: Այսինքն, եթե ԱՄՆ-ն ըստ էության ասում է, ակնարկում է՝ բավական թափանցիկ կերպով, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահություն չունի, ապա ԱՄՆ այս գնահատականները ուղենիշ են լինելու և այլ պետությունների համար, այդ թվում` եվրոպական առաջատար պետությունների, նաև միջազգային խոշոր կորպորացիաների, ներդրողների համար, որոնք բնականաբար չեն ցանկանա գործ ունենալ մի երկրի հետ, ներդրում կատարել մի երկրում, որին չի վստահում Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Սա հավասարազոր է նրան, որ Հայաստանի «ռեզյումեում» նշված լինի, թե ինչքան անկարգապահ, անկայուն և անպատասխանատու աշխատակից է Հայաստանը: Եվ չնայած այս անվստահության հասցեատերերը Հայաստանի իշխանություններն են, այնուամենայնիվ հետևանքները ծանր են լինում առաջին հերթին պետության համար: Իշխանությունների համար սա, իհարկե, ոչ մի բան չի ասում, որովհետև պետություն ասելիս նրանք բացի սեփական կալվածքից ու կապիտալից, որևէ այլ բան չեն պատկերացնում: Մինչդեռ հենց սա է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներդրումներից զրկվելու առումով ամենամեծ կորուստը:

Այսինքն` պետությունը ոչ թե միայն մի քանի հարյուր միլիոնանոց ծրագիր է կորցնում, այլ կորցնում է միջազգային հեղինակություն, վստահություն: Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը և այլ առաջատար երկրները ուղղակի կխզեն կապերը Հայաստանի հետ: Պարզապես նրանց համար Հայաստանն այլևս սուբյեկտ չէ, որի հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել, որին կարելի է «ձուկ որսալ» սովորեցնել: Կհամարեն, որ Հայաստանին երբեմն-երբեմն ձուկ տալն էլ հերիք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում