Կիևում ցուցարարները շարունակում են ընդլայնել վրանային ավանի տարածքը Անկախության հրապարակի սահմաններից: Չնայած իշխանություններն արգելում են նման գործողությունները, սակայն առայժմ չեն դիմում որևէ միջոցի: «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության անդամ Անդրեյ Պարուբիյն ասել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակում այլևս չեն տեղավորվում:
Փորձագետների գնահատականներով՝ ընդլայնելով վրանային ավանը՝ ընդդիմությունը կամ պատրաստվում է դիմադրության, կամ ցանկանում է իշխանությանը ցույց տալ ժողովրդի ուժը:
Ինչպես հաղորդվել է, դեկտեմբերի 12-ին ցուցարարները Անկախության հրապարակում կանգնեցրել են բարիկադներ՝ ձյունով և սառույցով լի պարկերով: Բացի այդ, նրանք մաքրել են վրանային ավանի տարածքը և դրա շրջակայքը, որտեղ ավելի քան 20 օրերի ընթացքում հավաքվել էր աղբ և ձյուն:










































