Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կեդա, Շուախևի և Խուլո շրջանների տասնյակ գյուղեր առատ ձյան պատճառով կտրվել են արտաքին աշխարհից, հաղորդում է Новости-Грузия-ն:
Տրանսպորտի շարժը հնարավոր է միայն կենտրոնական մայրուղում, և այլն էլ՝ սահմանափակումներով: Ճանապարհներին ձյունը մաքրելու աշխատանքներ են տարվում:
Ընդ որում՝ արդեն չորրորդ օրն է, ինչ Աջարիայի բարձրլեռնային շրջանների բնակիչներն առանց էլեկտրաէներգիայի են մնացել: Երկրի էլեկտրաէներգիա մատակարարող Energo-Pro Georgia խոշորագույն ընկերությունում հայտարարել են, որ տեխնիկական աշխատանքներին խանգարում է վատ եղանակը, այդ պատճառով էլ նշված շրջաններում էլեկտրականությունը չի վերականգնվի նաև առաջիկա երկու օրերի ընթացքում: