Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական ցույցերի մասնակիցները, որոնք չորրորդ օրն է՝ զբաղեցնում են կառավարության շենքի հարակից փողոցները և հրապարակը, անջատել են կառավարական համալիրի էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը, որպեսզի ստիպեն ոստիկաններին և զինվորականներին լքել տարածքը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Thai PBS հեռուստաալիքին:
Թայլանդի կառավարությունը երկուշաբթի օրվանից աշխատում է այլընտրանքային տարածքներում, այդ թվում՝ երկրի բանակի սպորտային ակումբում:
Կառավարական համալիրում շարունակում են մնալ ոստիկանության և զինվորականների ստորաբաժանումները: Զինծառայողները դուրս չեն գալիս կառավարության շենքից համալիրի տարածք, որն իրենից ներկայացնում է չուգունե պատնեշով շրջապատված մեծ այգի:










































