Այսօր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր մոմերով քայլերթ՝ նվիրված 2013 թ.-ին կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Դիվանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան և այլոք:
Քայլերթը սկսվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երթին մասնակցում էին ուսանողներ, քաղաքական և մշակութային գործիչներ:
Քայլերթից հետո եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ:








































