ԱՄՆ-ում հրապարակվել է զեկույց, որը նվիրված է հրազենի կիրառմամբ զանգվածային սպանությունների կանխմանը: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, զեկույցը կազմել է ամերիկացի հոգեբանների ասոցիացիան:
Փաստաթղթի հիմքում ընկած է եզրակացությունն այն մասին, որ զինված բռնությունը կանխելու համար իշխանությունները պետք է կիրառեն համակարգված մոտեցում, այլ ոչ թե փորձեն հայտնաբերել առանձին պոտենցիալ հանցագործների, ինչպես դա արվում է այժմ: Մասնավորապես, փաստաթղթի հեղինակները առաջարկել են դպրոցներում կազմակերպել դասընթացներ՝ նվիրված կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ լուծմանը: Դրանք հատկապես կարևոր են այն երեխաների համար, որոնք հակված են ագրեսիայի:
Բացի այդ, հոգեբանները խորհուրդ են տվել խստացնել մարդկանց ստուգումը, ովքեր զենք գնելու ցանկություն են հայտնել: Բժիշկները կոչ են արել ավելի հասանելի դարձնել հոգեբանական օգնությունը բնակչության համար: Նրանց խոսքերով՝ այժմ չափազանց բարդ է այցելել հոգեբաններին: Իսկ հոգեկան խանգարումների վաղ ախտորոշումը կարող է կանխել այն բռնկումը, որը հանգեցնում է զանգվածային սպանությունների կամ ինքնասպանության:










































