Եվրամիությունը դեռևս չի քննարկում Ուկրաինայի դեմ պատժամիջոց սահմանելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը:
«Այսօր դրա մասին խոսք չկա: Մենք միայն ցանկանում ենք հստակ ազդանշան ուղարկել, որ աջակցում ենք նրան, որպեսզի Ուկրաինայում սկսվի քաղաքական երկխոսություն»,- ասել է նա:










































