Գերմանացի գիտնականներն առաջարկել են սպերմատոզոիդները կիրառել որպես հիմք՝ մանրադիտակային «ռոբոտների» համար, որոնց շարժումը կարելի է ղեկավարել մագնիսական դաշտի օգնությամբ: Այս մասին հայտնում է New Scientist-ը:
Կենսաբանները սպերմատոզոիդների շարժումը կառավարել սովորել են մանրադիտակային մետաղական դատարկ խողովակների կիրառմամբ: Խողովակների երկարությունը կազմում է մոտ 50 միկրոմետր: Դրանցում հայտնվող սպերմատոզոիդներն այլևս չեն կարողանում դուրս գալ:
Գիտնականները կարծում են, որ կառավարվող «սպերմաբոտների» կիրառումը կարող է օգտակար լինի անպտղության բուժման և այլ բուժնպատակներով:









































