Sunday, 26 05 2024
Վարչապետը ծանոթացել է Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին և տարվող աշխատանքներին
00:00
Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու
Կացարանի խնդիր ունեցողները տեղափոխվել են հյուրանոցներ
Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ
Ֆրանսիայի դեսպանությունն իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա երեք զոհ, երկուսի ինքնությունը հայտնի է
Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր
Բագրատ Գալստանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է վաղվա անելիքները
Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
«Վրացական երազանքը» կորցնում է իր գլխավոր հաղթաթուղթը. գնում են Սահակաշվիլիի ճանապարհով
Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
Իսկ եթե 50 հազար մարդ հավաքվի ու ասի՝ «առանց Բագրատ Հայաստան», ի՞նչ պատասխան են տալու
Գալստանյանը ձգտում է սահմանադրական կարգի տապալման. տեռորիստական նկրտումներ են
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ներկայացրել է անհրաժեշտ վարքականոններ ջրհեղեղի դեպքում (ԼՐԱՑՎԱԾ)
Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակն ու վնասների չափը
Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին
Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը
Խնդրել եմ կաթողիկոսին՝ սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Գալստանյան
Գուրգեն Մելիքյանը հայտարարում է իրենց Վարչապետի թեկնածուի անունը՝ Բագրատ Սրբազանն է
Պետք է պատրաստվել արտահերթ կամ հերթական ընտրությունների. Գալստանյանը ազդարարում է պայքարի 3-րդ փուլը
Ռուսները համարձակ չեն. դարձան Պուտինի ստրուկը, իսկ մենք վրացի ենք՝ քաջ և խելացի ազգ ենք
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում
Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ՀՀ նախագահությունը Սևծովյան տնտեսական համագործակցությանը (տեսանյութ)

Այսօր Հայաստանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության նիստը: Վերջին կես տարվա ընթացքում Հայաստանը ՍԾՏՀ նախագահող երկիր է: Նիստին լրատվամիջոցները ներկա չեն եղել, սակայն ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի, ՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, թե ինչ աշխատանքներ է իրականացրել՝ ՀՀ-ն վերջին կես տարվա ընթացքում ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը: Նախարարը մասնավորապես տեղեկացրեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառում և մի քանի տասնյակ այլ նախաձեռնություններ՝ ուղղված կազմակերպության տնտեսական օրակարգին և կազմակերպության հանրային կապի ռազմավարության դրույթների կյանքի կոչմանը: Ապա, ըստ Նալբանդյանի, ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտում հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել արդիականացման, դիտորդների և ճյուղային երկխոսության համագործակցության զարգացման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքն ավարտեց՝ շնորհավորելով Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովին, քանի որ Բուլղարիան է լինելու կազմակերպության նախագահողը Հայաստանից հետո:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը՝ Հայաստանի նախագահությունը ՍԾՏՀ-ին բավականին հաջողված գնահատելով: Նա նշեց, որ իրենք մարտահրավերների առջև են, քանի որ Բուլղարիայի մարտահրավերն է շարունակել Հայաստանի սկսած լավ գաղափարները:

«Մենք կենտրոնանալու ենք մի քանի խնդրի վրա՝ վիզային ռեժին, երիտասարդություն, սպորտ, բնապահպանություն, առողջապահություն: Ապահովելու ենք կազմակերպության աշխատանքի թափանցիկությունը, ինչպես Հայաստանն է արել, մենք պետք է շարունակենք: Մենք կցանկանայինք նաև ԵՄ-ի միջև համատեղ ուժեղ կապ տեսնել, ընդլայնել համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ: Հիանալի ախատանք է արել պարոն Նալբանդյանը»,- նշեց նա:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունն շնորհակալություն հայտնեց նախագահող Հայաստանին լավ աշխատանքի համար: Նա Հայաստանի աշխատանքը, որպես նախագահող երկրի, գնահատեց որպես «տաք ու ջանասեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում