Իտալիայի Սենատի խորհրդարանականները երեկ ուշ երեկոյան իրենց աջակցությունն են հայտնել ներկայիս կոալիցիոն կառավարությանը, որը ղեկավարում է Էնրիկո Լետան: Նախարարների խորհրդին այդ կազմով «կողմ» է հանդես եկել 173 սենատոր, դեմ՝ 127-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Այսկերպ կառավարությունը, որը ձևավորվել էր ձախկենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության ու Սիլվիո Բեռլուսկոնիի աջկենտրոնամետ «Ազատության ժողովուրդ» կուսակցության ստեղծմամբ ձևավորված կոալիցայի արդյունքում, խորհրդարանում պահպանել է տեղերի մեծամասնությունը:
Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ նախարարների կաբինետում ներկայացված «Ազատության ժողովուրդ» կուսակցության 5 ներկայացուցիչները պահպանեցին վարչապետի հանդեպ լոյալությունը, գրում է ITAR-TASS-ը:









































