Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Քրիստիան Տելյոն մեկնաբանել է «Սելթիկ»-ի նկատմամբ 6:1 հաշվով հաղթանակը:
«Հսկայածավալ աշխատանք կատարեցինք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչին, քանի որ նա ինձ այսքան խաղաժամանակ հատկացրեց վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո:
Նեյմարը գերազանց է փոխարինել Մեսսիին: Պետք չէ նրա վրա ճնշում գործադրել: Շատերն էին ասում, որ մրցակցի դարպասի մոտ նրան չի բավականացնում սրությունը, բայց նա քննադատություններին պատասխանեց հեթ-տրիկով:
Մարզավիճակի փոքր-ինչ անկում էր նկատվում մեզ մոտ, բայց այս հաղթանակը վկայում է, որ այն անցյալում է»,- հայտարարել է Տելյոն:









































