Ռուսական ու ղրղըզական գրականության դասական Չինգիզ Այթմատովը այսօր կդառնար 85 տարեկան:
«Ջամիլյա», «Առաջին ուսուցիչը», «Սպիտակ շոգեքարշ», «Եվ դարից երկար ձգվում է օրը» ստեղծագործությունները ծանոթ են գրական ոչ մեկ սերնդի՝ գրում է Vesti.ru-ն:
Գրողը հայտնի դարձավ դեռ 30-ը չբոլորած, երբ լույս տեսավ նրա «Ջամիլյա» վիպակը: Նրա հետագա գործերը արագորեն գրավեցին կինոռեժիսորների ուշադրությունը:
Այթմատովի ամենահայտնի վեպն է «Եվ դարից երկար ձգվում է օրը», որը լույս տեսավ 1980-ին:
Գրողը մահացավ 2008թ. ամռանը՝ Նյուրնբերգում, 80 տարեկանում: Նա հուղարկավորվել է Բիշքեկից ոչ հեռու՝ հիշատակի համալիրում:








































