Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը YouTube-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որը նկարահանվել է ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից: Այն տիեզերք էր ուղարկվել 2011-ի օգոստոսի 5-ին՝ Յուպիտերի ուսումնասիրման համար:
Առաքելության նպատակն է մոլորակի մագնիսական դաշտի հետազոտումը, Յուպիտերի կոշտ միջուկի առկայության մասին վարկածի ստուգումը, մթնոլորտի ուսումնասիրումը:
Տիեզերական սարքը հոկտեմբերի 9-ին 7.3 կմ/վ արագությամբ անցել է Երկրի մոտով: Այն պետք է Յուպիտեր հասնի 2016-ի հուլիսի 4-ին:
Տիեզերական սարքի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպիսին են Երկիր մոլորակն ու Լուսինը՝ հեռվից:











































