ճապոնիայում այսօր կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել 2 մարդասպաններ, որոնցից մեկն իր դատավճռին սպասել է գրեթե 20 տարի: Այս մասին Տոկիոյում մամլո ասուլիսին հայտնել է երկրի արդարադատության նախարար Սադակաձու Տանիգակին:
Տեղի օրենսդրության համաձայն՝ այդ գերատեսչության ղեկավարը անձամբ պետք է ստորագրի մահապատժի իրականացման հրամանը:
Մահապատժի ենթարկվածներից մեկը դեռ 1986թ. սպանել ու իր տան հատակի տակ է թաքցրել 2 մարդու մարմիններ, մյուսը 2000-ականներին գողության նպատակով սպանել էր չինացի մի ուսանողուհու ու պատահական անցորդի:
Ճապոնիայի ներկայիս արդարադատության նախարարը մահապատժի պահպանման ակտիվ կողմնակից է:
Պաշտոնական տվյալներով՝ ներկայում երկրի բանտերում կա մահապատժի դատապարտված ավելի քան 100 մարդ:









































