Եվրամիությունը չկարողացղավ պաշտպանել Էդվարդ Սնոուդենին և պարբերականին, որը լուսաբանել է նրա բացահայտումները: Այս մասին հաղորդում է Guardian-ը՝ վկայակոչելով Index on Censorship խոսքի ազատության կազմակերպության ղեկավար Մայք Հարիսի հայտարարությունը:
Հարիսը քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ վերջինս կոշտ դիրքորոշում չգրավեց ընդդեմ պետական հսկողության և մի շարք այլ խնդիրների, որոնք վերաբերում են խոսքի ազատությանը Եվրոպայում և այլ երկրներում:
Հարիսի խոսքերով՝ ԵՄ-ին անդամակցող ոչ մի պետություն չպաշտպանեց Սնոուդենին որպես իրազեկչի: Եվրամիությունը չկարողացավ նաև հանդես գալ հստակ հավաքական հայտարարությամբ՝ ընդդեմ զանգվածային լրտեսության:
ԵՄ-ը չկարողացավ նաև պաշտպանել պարբերականին և մեդիա խմբերին, որոնք ենթարկվեցին ուժեղ քաղաքական ճնշման Սնոուդենի բացահայտումների լուսաբանման համար:
Հարիսը նշում է, որ ԵՄ-ը սիրում է խոսել եվրոպական արժեքների կարևորության մասին, սակայն ի վիճակի չէ գործնականում կիրառել այն, ինչ քարոզում է:







































