Thursday, 18 06 2026
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը հիասթափեցրել է պարտադիր կուտակայինի դեմ պայքարողներին

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն:

Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասվում է. «Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ հանրության մտավախությունները, Օրենքի շատ դրույթների հակասահմանադրականությունը և ՀՀ վարչապետին ուղղել այն հարցերը, որոնց պատասխանները ոչ Օրենքն է տալիս, ոչ լիազոր մարմինը:

Ցավոք, հանդիպման արդյունքում քաղաքացիական նախաձեռնության անդամները կրկին չստացան իրենց հարցերի վերաբերյալ հստակ ու սպառիչ պատասխաններ, քանի որ հիմնական փաստարկները պտտվում էին այն խնդրի շուրջ, որ կենսաթոշակային խնդիրներն այսօր համընդհանուր բնույթ ունեն, աշխարհի բազմաթիվ պետություններ են բախվել այդ լուրջ խնդրին, և ՀՀ-ում ներդրվող մոդելն իր պարտադիր բաղադրիչով, իբր թե, լավագույնն է, այլապես պետությունն ունակ չի լինելու ապահովել իր քաղաքացուն բարեկեցիկ ծերություն և արժանապատիվ կենսաթոշակ:

Այն, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումների կարիք կա, ակնհայտ է, բայց մեր կողմից բազմիցս ու հստակ ներկայացված փաստարկների հիման վրա մենք համարում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն այս տեսքով չի կարող լինել բարեփոխում և իրապես լուծել նմանատիպ լուրջ սոցիալական խնդիր, ավելին՝ այն առաջացնում և առաջացնելու է մի շարք սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք մեզ արդեն հայտնի են և անընդհատ բարձրաձայնում ենք:

Փաստորեն, հանդիպման արդյունքում չփարատվեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության կողմից Օրենքի որոշ դրույթների լուրջ վտանգների վերաբերյալ բարձրաձայնվող մտավախությունները, ավելին՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կառավարությունն ընտրել է հնարավորինս պետության սոցիալական պատասխանատվությունն օտարելու և այն քաղաքացիների վզին փաթաթելու մոտեցումն Օրենքի ուժով պարտադրելու ուղին, անկախ նրանից այն հակասահմանադրական է, թե ոչ:

Սա ևս մեկ ազդակ էր մեզ բոլորիս համար, որ քաղաքացիական ուժեղ ու համախմբված շարժման դեպքում միայն կարող ենք կառավարությանը ստիպել հաշվի նստել հանրության լայն զանգվածի կարծիքի հետ և հաշվի առնել նրա շահերը՝ հետ կանգնել հակասահմանադրական քայլերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում