Արգենտինան և Ուրուգվայը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Տանգոյի միջազգային օրը նշել են գալա համերգներով, պարային երեկոներով ու հայտնի պարողների հետ հանդիպումներով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Արգենտինայում 1977թ. դեկտեմբերի 11-ը հայտարարվել է որպես Տանգոյի ազգային օր: Այդ օրը պարի երկրպագուները նշում են տանգոյի պատմության մեջ երկու հայտնի դեմքերի՝ կատարող Կառլոս Գարդելի ու կոմպոզիտոր Խուլիո դե Կարոյի ծննդյան օրերը:
Երկրի բոլոր նահանգներում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, համերգներ, պարային մարաթոններ:
Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ Կորդովա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի է ունեցել անվճար համերգ:
Տոնը նշել են նաև հարևան Ուրուգվայում: Պատմաբանները պնդում են, որ պարը ծնվել է Լա Պլատա գետի երկու ափերին, այսինքն՝ Բուենոս Այրեսում ու Մոնտևիդեոյում:











































