Միացյալ թագավորության գերագույն դատարանը Գիտության եկեղեցին կրոն է ճանաչել: Դա անել պահանջել են երկու մորմոններ: Նրանք ցանկացել են պսակադրվել իրենց մատուռում, սակայն բրիտանական օրենքները դա թույլ չեն տվել: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Վերջին 43 տարիներին բրիտանական արդարադատությունը համարել է, որ քանի որ մորմոնները ժամերգություն չեն կատարում, նրանց կրոնը չի կարելի ճանաչել: Այժմ որոշվել է փոխել վերաբերմունքը նրանց հանդեպ: Ինչպես դատավորը հայտնել է մամուլի ներկայացուցիչներին՝ կրոնը պարտադիր կերպով Աստծո առկայություն չի պահանջում, իսկ աղանդավորների շրջանում առկա են կրոնական շարժման արտաքին նշաններ:









































