Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Մարսել»-ի դեմ հանդիպումը: Հիշեցնենք` դորտմունդցիները 2:1 հաշվով առավելության հասան ֆրանսիացիների նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
«Այս խաղը հիշեցնում էր «Մալագա»-ի դեմ մեր դիմակայությունը: Վերջնամասում մենք ճիշտ խաղացինք, բայց մինչ այդ վրիպում էինք` չկարողանալով օգտագործել մեր շանսերը:
«Մարսել»-ը բարդ մրցակից էր: Այդ թիմը բարդացրեց մեր խնդիրը: Այնուամենայնիվ, չէին դադարում հավատալ հաղթանակին և հաճախ էինք հայտնվում տանտերերի տուգանային հրապարակում»,- ասել է Կլոպը:




































