Facebook սոցցանցի բաժնետոմսերի արժեքը հաշվի կառնվի Standard & Poor’s 500 բորսային ցուցիչի հաշվարկի ժամանակ, որի մեջ մտնում են 500 խոշորագույն ամերիկյան ընկերությունների արժեթղթերը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նման հայտարարությամբ է չորեքշաբթի հանդես եկել S&P Down Jones Indices ընկերությունը, որը զբաղվում է բորսային ցուցիչներ կազմելով: Facebook-ը S&P 500-ում ներառելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին բորսայական առևտրային օրվա ավարտից հետո:
S&P 500-ում Facebook-ը կփոխարինի ավտոմատ թեստային սարքեր արտադրող Teradyne Inc-ին: Facebook-ի բաժնետոմսերը հաշվի կառնվեն նաև S&P 100 ցուցիչի կազմման դեպքում, որում ներառվում են 100 խոշոր ամերիկյան ընկերությունների արժեթղթերը:
Երեկ օրվա ավարտին Facebook-ի բաժնետոմսերի արժեքը կազմել է 49.38 դոլար: Այն բանից հետո, երբ հայտարարվել է S&P 500-ում սոցցանցի ներառման մասին, նրա բաժնետոմսերի արժեքը արտաբորսային վաճառքում թանկացել են մոտ 4 տոկոսով:
Բացի դրանից՝ S&P Dow Jones Indices-ը որոշում է ընդունել Standard & Poor’s 500 ցուցիչից Abercrombie & Fitch հագուստի խանութների ցանցի հեռացման մասին: 20103-ի սկզբից Abercrombie & Fitch-ի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 30 տոկոսով:







































