ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի բարձրաստիճան պաշտոնյա քեռին աշխատանքից հեռացվել է, քանի որ դեմ է հանդես եկել Չինաստանի հետ համատեղ տնտեսական գոտու ձևավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Երկուշաբթի օրը, երբ հայտարարվել է Չան Սոն Տխեքի ձերբակալման մասին, Փխենյանը չինական Տումենի հետ համաձայնագիր է ստորագրել`Համգեն-պուկտո գավառում Օնսոն հատուկ տնտեսական շրջանի համատեղ մշակման վերաբերյալ:
Ըստ համաձայնագրի` Տումենի վարչակազմը ներդրումներ կկատարի Օնսոն կղզում զբոսաշրջության զարգացման համար, ինչպես նաև կկառուցվի մի քանի գործարան:
Հյուսիսային Կորեայում գտնվող աղբյուրի համաձայն` Չան Սոն Տխեքը դեմ էր այդ համաձայնագրին` այն համարելով ժամանակից շուտ:









































