«168 ժամ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։
Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ Լեսոթոն այս տարի հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային և արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը և վերացնել ներդրումներ կատարելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ։
ՀՄԿ խորհուրդը նաև որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել և վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի և Տանզանիայի հետ՝ այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար։ Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































