Lragir.am-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի ղարաբաղյան խմբերում ակտիվ քննարկվում է տեղեկությունը, ըստ որի Հայաստան հիմնադրամի՝ Քարվաճառ-Սոթք մայրուղու վերակառուցման նպատակով անցկացված հեռուստամարաթոնից հետո ԼՂՀ կառավարությունը որոշել է 250 հազար դոլար գումար հատկացնել իրեն սպասարկող ավտոպարկը թարմացնելու համար:
Ինչպես հայտնում են աղբյուրները, նախագահ Բակո Սահակյանի համար արդեն գնվել է մեքենա, պատվիրվել է թանկարժեք մեքենաների քանակություն այլ պաշտոնյաների համար:
Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը վրդովված գրում է այն մասին, որ բեւեռացման գործընթացում անպայման գալիս է քաոսը: Եւ նրա հետ համաձայն են շատ-շատերը Ղարաբաղում, որտեղ կենսամակարդակն անշեղ անկում է ապրում, իսկ մարդկանց վարկային պարտքերը՝ մեծանում:
Եվ դա չի կարող պայթյունի չհանգեցնել:
Ընդհանրապես, Ղարաբաղի կառավարությունը սովորություն ունի տարվա վերջին ծախսել «ավելացված միջոցները», մյուս տարվան ոչինչ չթողնելու համար:
Ծախսում են որպես կանոն մեքենաների ու հարմարավետության այլ առարկաների վրա: Կամ էլ դուրս են գրում որոշ անձանց պարտքերը բանկերին՝ պետության հաշվին:










































