PopCrush կայքը, որը լուսաբանում է աստղերին վերաբերող նորությունները, ներկայացրել է հայտնի մարդկանց այն զգեստները, որոնց շնորհիվ 2013 թ. նրանք արժանացել են բուռն քննարկումների:
Ցանկում տեղ են գտել շոու-բիզնեսի ներկայացուցիչների 12 զգեստներ:
Սկանդալային զգեստների ցանկը կազմվել է ժամանակագրական կարգով՝ սկսած տարեսկզբից:
Այս հագուստների թվում է հայտնվել նաև բաց մեջքով զգեստը, որով Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է Independent Spirit Awards-ի մրցանակի հանձնման արարողությանը:

Անհաջող զգեստների թվում է նաև մեծ լանջաբացվածքով կանաչ երկար զգեստը, որը Քեթի Փերին ընտրել էր Grammy մրցանակաբաշխության համար:

Երգչուհի Ջեսսի Ջեյի զգեստը՝ խորը բացվածքով, որը նա կրել է Brit Awards-ում, նույնպես հայտնվել է այս վարկանիշային աղյուսակում:

PopCrush-ի ուշադրությունից չի վրիպել նաև Գվինեթ Փելթրոուի զգեստը, որը նա կրել է «Պողպատե մարդը-3» ֆիլմի պրեմիերային:









































