Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերի վերջին լուսանկարները՝ տեսախցիկները ֆիքսել են նրա ժպիտը նոյեմբերի 30-ի սարսափելի վթարից ընդամենը 1 րոպե առաջ:
Լուսանկարներում նա երևում է կարմիր Porsche GT-ում՝ վարորդի կողքի նստատեղին, իսկ ղեկին նրա ֆինանսական խորհրդատու Ռոջեր Ռոդասն է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հրապարակվել է 3 լուսանկար՝ առաջինում երևում է Ուոքերի կիսադեմը, երկրորդում՝ ժպտացող դերասանը, իսկ երրորդը՝ հեռացող ավտոմեքենայի լուսանկարն է, որը 1 րոպե անց բախվում է ծառին:
Սանտա Կլարիտա քաղաքում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ անհայտ են:
Դերասանը հայտնի էր «Ֆորսաժ» մարտաֆիլմում խաղացած դերով:









































