Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկայումս ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդին: Այս մասին առանց որևէ մեկնաբանության հայտնել է նախագահի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Նուլանդը եղել էր Անկախության հրապարակում, որտեղ գտնվում է ընդդիմության վրանային ավանը: Նա հրապարակում թխվածքաբլիթներ էր հյուրասիրել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանության աշխատակիցներին: Անկախության հրապարակում նրան ուղեկցել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը:










































