Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ». Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին եւ հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության եւ արդարադատության ապահովման։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել:

Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել ։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն.դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով եւ հմտություններ։

Ամեն մի դրական քայլին սիրով եւ բարեսրտությամբ կհետեւեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնեն քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը »: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից,օրենսդիր իշխանությունից, սակայն կարեւորել է նաեւ ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսեւորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել՝ գործեք օրենքով»` դիմելով ՔԿ ծառայողներին ասել է ՔԿ նախագահը եւ կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ եւ չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը՝ քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։

Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչեւ 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

2013 թվականին լրացել է պաշտոնավարման ժամկետը եւ նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում