Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով:
Dailystar-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է բրազիլացի պաշտպանին թիմ հրավիրել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ իսպանական գրանդի ներկայացուցիչները մոտ ժամանակներս հանդես կգան պաշտոնական առաջարկով՝ 26-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկելով 29 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը «Բարսա»-ն «Չելսի»-ին Լուիսի տեղափոխության դիմաց առաջարկել էր 30 մլն եվրո, սակայն մերժվել էր:










































