Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

ՀՀԿ-ական մի քանի համայնքապետեր պարտվել են. ՔՊ-ի միակ թեկնածուն Այգեզարդում ընդամենը 25 ձայն է ստացել

Երեկ՝ հունիսի 10-ին, ՏԻՄ հերթական ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրության արդյունքները ամփոփելուց հետո որոշ համայնքներում գործող պատկերը փոխվել է։

Արագածոտնի մարզի 4 համայնքում՝ Անտառուտ, Դավթաշեն, Դպրեվանք և նոր Արթիկ, համայնքապետի ընտրություններ էին։ Անտառուտում վերընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական համայնքապետը՝ Հովիկ Զաքարյանը։ Դավթաշեն համայնքում գործող համայնքապետը պարտվել է 23-ամյա երիտասարդ, անկուսակցական Գևորգ Հովհաննիսյանին։ Նոր Արթիկ համայնքում ՀՀԿ-ական գործող համայնքապետը՝ Թաթուլ Գրիգորյանը, պարտվել է ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանին։ Ընդ որում, նշենք, որ Թաթուլ Գրիգորյանն ու Վարդգես Ներսիսյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։

Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գործող անկուսակցական, բայց մինչ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը պարտվել է անկուսակցական Ազատ Ավետիսյանին։

Ընդ որում, նշենք, որ այս համայնքում թեկնածու կար առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Առաջադրվել էր երիտասարդ Արամ Մանուկյանը, ով ընդամենը 25 ձայն է ստացել։

Արարատի մարզի Գոռավան համայնքում հաղթել է 15 տարի շարունակ համայնքի ղեկավար եղած Արսեն Բազիկյանը։ Նշենք, որ այս համայնքում ընտրությունները անցնում էին բավական լարված մթնոլորտում։ Առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Պետրոսյանը գործող համայնքապետին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, իր օգտին քվեարկելու համար գյուղացիների հարկերը, գույքահարկերն էր չեղյալ համարում, մարդկանց հիվանդանոցում բուժում ստանալու համար գումարներ փոխանցում։

Ի դեպ, երեկ, երբ մենք այս համայնքում էինք, դեռ 14։00-ի դրությամբ Բազիկյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ընտրությունն արդեն ավարտվել է, և քիչ անց պարզ կլինի, թե ով է ընտրվել՝ իր ինքնավստահությունը բացատրելով «գյուղի համար արած ունենալով»։

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում թեկնածուները երկուսն էին՝ գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Ասատրյանը և անկուսակցական, սակայն ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Էդգար Ենոքյանը: Նախնական տվյալներով՝ գործող համայնքապետը չի ընտրվել: Խաչատուր Ասատրյանի օգտին քվեարկել է 201 ընտրող, իսկ 30-ամյա Էդգար Ենոքյանի օգտին՝ 433: Վերջինս էլ ընտրվել է Մարգարայի համայնքապետ:

Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում անկուսակցական, բայց ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն՝ Էմին Սարգսյանը, պարտվել է ինքնաառաջադրված գործող համայնքապետ Նորայր Հարությունյանին։

Լոռու մարզի Գեղասար համայնքում գործող անկուսակցական համայնքապետը պարտվել է ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին։ Վերջինս՝ Վարազդատ Գևորգյանը, 206 ձայնով ընտրվել է համայնքապետ։

Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում էլ երկու ձայնի տարբերությամբ գործող անկուսակցական համայնքապետը՝ Ավետիս Մուրադյանը, հաղթել է ինքնաառաջադրված Զորայր Կարապետյանին։

Նշենք, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել էր ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել էր ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում