Այսօր Ուկրաինայի ՆԳՆ զորքերը և «Բերկուտ» ջոկատը սկսել է գրոհել Կիևի քաղաքային խորհրդի շենքը, որն ավելի վաղ գրավել էին ընդդիմության կողմնակիցները:
Կիևի քաղաքային խորհրդի շենքում փակված ընդդիմության կողմնակիցները երկրորդ հարկի պատուհանից սկսել են ջրել Ուկրաինայի ՆԳՆ զորքերի և «Բերկուտ» ջոկատի աշխատակիցներին, որոնք շրջափակել են շենքը:
Իրավապահները ջրի շիթերից պաշտպանվելու համար թաքնվել են ավտոբուսներում, որոնք կայանված են շենքի մոտ: Դեռևս պարզ չէ՝ արդյոք ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երկրորդ հարկ բարձրանալ, որտեղ գտնվում են ընդդիմության կողմնակիցները:
Շենքի մուտքի մոտ վիճաբանության է տեղի ունեցել իրավապահ մարմինների և Մայդանից ժամանած ցուցարարների միջև:







































