Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայից անօրինական ինքնաթիռ է հատել Հունգարիայի օդային սահմանը՝ ստիպելով հունգարական ռազմաօդային ուժերը մարտական պատրաստվածության վիճակի բերել։
Սահմանապահները անմիջապես տագնապ են հայտարարել և տեղեկացրել են ՆԱՏՕ–ի՝ անվտանգության համապատասխան մարմիններին։ Բացի այդ, օդ են բարձրացել չորրորդ սերնդի շվեդական բազմաթիրախ Saab JAS 39 Gripen կործանիչները։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուկրաինա–հունգարական սահմանի վրա՝ Լուժանկա–Բերեգշուրան անցակետի շրջանում։

Հունգարացի զինվորականները նշել են, որ Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը լքել է Հունգարիայի օդային տարածքը մի քանի պտույտ կատարելուց հետո։
«Չի բացառվում, որ դա մաքսանենգ հերթական ինքնաթիռն է եղել, որով անդկարպատյան գործարարները ԵՄ են ուղարկում տարբեր արգելված ապրանքներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։










































