Դեկտեմբերի 10-ի առևտրային օրվա արդյունքներով՝ Twitter միկրոբլոգների ցանցի բաժնետոմսերի արժեքը ռեկորդ են սահմանել՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 52.58 դոլարի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին ընկերության ղեկավարությունը հայտարարել է մի շարք նորարարությունների մասին, Twitter-ի բաժնետոմսերի արժեքը սկսել է կտրուկ բարձրանալ:
Հաղորդվել է օգտատերերին ցուցադրվող գովազդային պրակտիկայում փոփոխությունների մասին: Այժմ գովազդը կցուցադրվի՝ ելնելով դիտարկիչի կողմից պահպանված վեբ այցելությունների պատմությունից:
Twitter-ը բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսա էր դուրս բերել նոյեմբերի 7-ին՝ 26 դոլարով:











































