Tuesday, 07 05 2024
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»

Այս ամենից Արցախի իշխանությունները պետք է դասեր քաղեն. ռիսկերը մեծ են. Սերգեյ Ղազարյան

«Երբ քաղաքականությունն աշխատասենյակից դուրս է գալիս և տեղափոխվում է փողոց, ապա, ցավոք սրտի, դրանից Արցախի պայմաններում կան մեծ ռիսկեր, որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ, այդ իսկ պատճառով առաջին բանը, որ ես նախաձեռնեցի անել Արցախում այդ Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն էր, որպեսզի քննարկումները փողոցից տեղափոխվեն այլ հարթակ և փորձենք այդ ձևաչափով ապահովել  իշխանություն-հասարակություն երկխոսությունը և հրատապ կարգով հասկանալ այն խնդիրները, որի շուրջ պետք է բանակցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում տեղի ունեցած դեպքերին, Արցախի ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի ու պետական նախարարի ներկայացրած  հրաժարականներին ու արցախյան ներքաղաքական իրավիճակին։

Սերգեյ Ղազարյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ (նկատի ունենալով թավշյա հեղափոխությունը-խմբագրական) իր մեջ պարունակում էր բազմաթիվ ռիսկեր՝ թե ներքին, թե արտաքին, հետևաբար չպետք է նույնը կրկնվեր նաև Արցախում՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունը և արտաքին մարտահրավերների առումով՝ Արցախի ռիսկային լինելը։

«Արցախում ռիսկերը շատ են, այնտեղ  առաջնագծից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա էին ցույցերն անցկացվում և իմ կարծիքով՝ ամենամեծ սխալն այն կլիներ, եթե որևէ մեկը փորձեր այստեղ ինչ-որ բաժանարար գծեր քաշել՝ ցուցարարների և հրաժարական տված այդ պաշտոնյաների միջև․ Արցախը շատ փոքր երկիր է և այնտեղ, եթե մենք հանկարծ փորձենք ինչ-որ մեկի խորհրդով շարժվել, ապա դա լավ բանի մեզ չի կարող բերել, բայց այդ փոփոխությունների անհրաժեշտությունը կար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝  այս ամենից  Արցախի իշխանությունները պետք է դասեր քաղեն, հետևություններ անեն և ներքաղաքական գործընթացների նկատմամբ վերանայեն իրենց մոտեցումները,  ինչպես նաև այսուհետ  ցանկացած խնդրի դեպքում փորձեն արագ արձագանքելու ռեժիմում աշխատել։

«Հիմա Արցախում կա այդ հանրային պահանջն իշխանությունների գործելաոճի փոփոխության հետ կապված՝ ավելի  շիտակ,  ավելի թափանցիկ ու հասանելի գործելու առումով․ պետք է այս դասերը քաղենք և միմյանց թև-թիկունք լինելով շարժվենք առաջ»,-նկատեց Սերգեյ Ղազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում