Սփյուռքն իրավունք չունի Հայաստանից մի բան պահանջել Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանն ամենազարգացած ու կրթված երկիրը լինի։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հայկական սփյուռքի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Հանրային գրադարանի նախկին տնօրեն, Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահ, UWC Dilijan College-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Գրեգորյանը:
«Մենք շատ տաղանդավոր սերունդ ունենք։ Չեմ ուզի թողնեն ու գնան։ Արտասահմանից պետք է գան, դրամներ բերեն, որպեսզիՀայաստանը զարգանա»,- ասաց Գրեգորյանը։
Նրա խոսքով՝ Սփյուռքից ներդրողներ շատ կան, ովքեր ցանկանում են գալ Հայաստան։ Գրեգորյանը կես կատակ կես լուրջ ասաց, որ պետք է ստիպեն, որ Սփյուռքից գան և ներդրումներ անեն Հայաստանում։