Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պետք է որոնենք ճանապարհներ՝ ինչպես փոխել ավանդույթը (տեսագրություն)

Սոցինտեռնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանի հետ զրույցը Հայաստանում կանանց իրավունքների, կնոջ՝ հասարակության մեջ ունեցած դերի մասին է


– Դուք տարիներ շարունակ հանդես եք գալիս կնոջ իրավունքների պաշտպանությամբ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոփոխությունների է այսօր ենթարկվել կինը և ո՞վ է առհասարակ կինը մեր հասարակության մեջ:


– Արդեն տասը տարի է՝ ապրում եմ Հայաստանում: Մինչ Հայաստան տեղափոխվելը ինձ այդ հարցը չէի տվել՝ ո՞վ է հայ կինը: Առհասարակ կինը հետաքրքիր կերպար է, առավել ևս՝ հայ կինը: Եվ երբ ապրեցի այս հասարակությունում, ականատես եղա արմատացած կարծրատիպերի, մյուս կողմից՝ տեսա, որ հայ կինն այնքան խելացի է, այնքան ունակ, այնքան հնարավորություններ ունի, բայց ինչ-որ պատճառներով չէր կարողանում արտահայտվեր: Եվ քանի որ իմ հետաքրքրությունը քաղաքական ոլորտում էր, նկատում էի, որ կանայք չկային քաղաքականության մեջ, որոշում կայացնող մարմիններում, իսկ ովքեր էլ կային (ցավոք սրտի, քանի որ խաղի կանոնները ստեղծել են տղամարդիկ), որպեսզի համակերպվեն այս միջավայրին, փորձում էին տղամարդկանց նման լինել, կանացիություն չէր մնացել, և առհասարակ կնոջ ձայնը, մտքերը, գաղափարները չէին լսվում, և նույնիսկ շատ բնագավառներում, կլինի առողջապահություն թե կրթություն, որտեղ թվում է, թե կանայք շատ պետք է լինեն, պարզվում է՝ ընդհանրապես բացակայում էին:


– Տասը տարվա ընթացքում առաջընթաց նկատո՞ւմ եք այս առումով:


– Արդեն շոշափելի արդյունք զգում եմ, մանավանդ՝ նոր սերնդի աղջիկների մեջ: Հայ երիտասարդ աղջիկն այսօր շատ առաջադեմ է, և ուզում է իր ուսումը շարունակել ոչ իբրև օժիտի բաղադրիչ, այլ իսկապես փորձում է իր դիպլոմը գործնական դարձնել: Ու թեև իր արտաքինով և ներքինով սկսել է փոխվել կինը, բայց խաղի կանոնները մնացել են նույնը, հին ավանդույթները, մեր մշակութային ըմբռնումները մնացել են, մեծ հաշվով, նույնը, բայց զգում եմ՝ մի երկու քայլ առաջ գնացել ենք:


– Դուք նշեցիք, որ մեզանում ավանդույթները նույնությամբ պահպանվում են, մի քանի տարի առաջ ֆեմինիստական նախաձեռնությունները տարան կարմիր խնձորը թաղեցին՝ ընդվզելով հին ավանդույթների դեմ: Արդյո՞ք կարող ենք այդ ճանապարհով ավանդույթներ ջարդել:


– Իմ կյանքում մի բան եմ սովորել՝ եթե փորձես ինչ-որ բան ջարդել, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ այս գործընթացը երկար տարիների ճանապարհ է պահանջում, պահանջում է իրազեկում, կրթություն, տեղեկատվություն և այլն: Ես ինքս շատ դեմ եմ այդ «կարմիր խնձորի» գաղափարին, ինձ համար դա ուղղակի անընդունելի է, բայց ես հարգում եմ այդ ավանդույթը, քանի որ դա ինչ-որ տեղ կա: Հիմա պետք է որոնենք ճանապարհներ՝ ինչպես փոխենք ավանդույթը: Մենք այսօր շատ հաճախ վախենում ենք խոսել կուսության մասին, իսկ ո՞վ ասաց, որ տղան չպետք է կույս լինի, պետք է փաստենք, որ աղջիկը կույս է համարվում անգամ այն դեպքում, երբ գիտենք կույս չէ: Սա հոգեբանական ծանր վիճակ է, ինքնախաբեություն, մենք անկեղծ չենք մեզ հետ, մեր հասարակության, անգամ մեր ընտանիքի հետ: Արդյունքում՝ ավանդույթը ձևականորեն պահում ենք, բայց մենք անում ենք այն, ինչ պետք է անենք: Փորձում ենք իրականությունը քողարկել ավանդույթի ներքո: Ավանդույթը սահմանափակում է առողջ միջավայրի ձևավորումը:


– Մեր ավանդույթները թարմացվելո՞ւ, նորացվելո՞ւ կարիք ունեն:


– Ես միշտ զգույշ եմ արտահայտվում, քանի որ չեմ ուզում այն տպավորությունը թողնել, որ մեր ավանդույթները լավը չեն, որ մենք դրանք պետք է մոռանանք, գնանք դեպի արևմուտք, բոլորովին… պետք է հարգենք մեր անցյալը, պետք է ճանաչենք մեր ներկան և պետք է իմանանք՝ ինչպես պետք է առաջ գնալ, որ կարողանանք կառուցել առողջ հասարակություն, առողջ սերունդ: Չէ՞ որ կինը պետք է, ի վերջո, առողջ սերունդ դաստիարակի, բայց երբ կինը ազատ չէ արտահայտվելու, երբ հոգեպես ազատ չէ, ինչպես կարող է դաստիարակել առողջ սերունդ:


– Առողջ սերունդ, առողջ ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք, կնոջ ազատությունը կհանգեցնի՞, արդյոք, դրան:


– Առաջին հերթին փոխադարձ հարգանք ամուսինների միջև: Ես միշտ ասում եմ՝ կինը և տղամարդը տարբեր են, բայց հավասար են: Եվ եթե ես չհարգեմ իմ ամուսնուն, իմ ամուսինն էլ ինձ չհարգի, իրար հետ չքննարկենք երեխաների դաստիարակությունը, թե ինչպես պետք է կառավարենք մեր կյանքը, կինը իրավունք ունի լինել այդ ամենին մասնակից: Պետք է հայ կինն ունենա ազատ ընտրելու իրավունք: Կինը պետք է կառուցի այն կյանքը, որն ինքն է ուզում և պատկերացնում իր ամուսնու հետ: Եթե այսօր հայ տղամարդը ուզում է, որ կինը մնա խոհանոցում, երեխաներով զբաղվի, կինը այդպես կմնա անխնամ, աշխարհից անտեղյակ և կդառնա շատ անհետաքրքիր: Միևնույն ժամանակ, կինը պետք է ունենա ընտրության ազատություն: Իսկ ընտանիքը միակ ճանապարհն էր պահպանելու մեր ինքնագիտակցությունը, հայ ընտանիքն էր, որ պահեց ինքնությունը, հայ համայնքը: Իսկ կնոջ համար աշխարհի ամենամեծ ժառանգությունը, հարստությունն իր երեխաներն են: Պետք է կարողանալ համատեղել ՝ ե՛ւ լավ մայր, ե՛ւ լավ կին, ե՛ւ լավ քաղաքական գործիչ լինելը: Իսկ այս ամենի գաղտնիքն է ունենալ ամուսին, որը չի սահմանափակի քո ազատությունները:


– Սփյուռքում հայ կինն ի՞նչ դեր ունի, արդյո՞ք տեղի ավանդույթները պահվում են նաև այնտեղ:


– Անցյալ տարի ինձ Միացյալ Նահանգներ հրավիրեցին, մասնակցեցի մի գիտաժողովի՝ «Հայ կնոջ դերը վերջին տարիների ընթացքում», բավականին ուսումնասիրեցի: 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժման մեջ հայ կինը շատ մեծ դեր է ունեցել, ու թեև պատերազմի դաշտում չի եղել, բայց միշտ պատվար է եղել: Եվ տղամարդը իրեն ընդունել է որպես իրեն հավասարի, բայց երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, սփյուռք ստեղծվեց, և հայապահպանման գաղափարախոսությունը ներդրվեց մեր համայնքներում, հայ կինը դարձավ հայապահպանման առաջին կրողը և առաջ տանողը: Երբ հեղափոխական շարժումը վերջացավ, ինքը վերադարձավ իր ավանդական դերին:


– Ստացվում է՝ կինը ռեգրես ապրեց:


– Միջին Արևելքում հայ կինը ուրիշ էր, Հյուսիսային Ամերիկայում՝ ուրիշ: Ասեմ, որ երբ 60-ականներին ֆեմինիստական շարժումը սկսվեց, արդեն որպես 70-ականների սերունդ, որպես այդ շարժման արդյունք, մենք մեզ ազատագրված էինք զգում, մենք մեզ շատ լավ էինք զգում, բայց հայ կինը հայ համայնքում դարձյալ դերակատար չդարձավ: Սփյուռքում ապրող հայ կինը համայնքային կյանքում չի կարող դեր ունենալ, միշտ տղամարդիկ են բարձրագույն մարմիններում: Ես երիտասարդ աղջիկներին ասում եմ՝ եթե դուք ուզում եք քաղաքական գործիչ լինել, կարիք չկա հրաժարվել ձեր կանացիությունից, կանացի լինելը ուժ է, ուժը միշտ վերցնում է: Կինը պետք է ունենա ինքնավստահություն, հասարակության կողմից աջակցություն, իր ընտանիքի և իր շրջապատի աջակցությունը, որ կարողանա հաջողել, բայց ամենակարևորը՝ կինն ինքը պետք է որոշի, որ այդ ուժն ունի և պետք է դրականորեն գործադրի այդ ուժը:


– Վերջերս առաջ քաշվեց կանանց՝ խորհրդարանում 30 տոկոս ձայն ունենալու օրինագիծը, որն, ըստ էության, մերժվեց: Ինչո՞ւ:


– Այո, Լիլիթ Գալստյանը ներկայացրեց այդ փոփոխությունը, ոչ միայն 30 տոկոսը կանայք պետք է խորհրդարանում տեղ զբաղեցնեն, այլ ամեն չորրորդը: Եվ այն դեպքում, երբ կինը վայր է դնում իր մանդատը, նրան հաջորդում է էլի կին, այնպիսի կանայք կլինեն, որոնք չեն վախենա խոսելուց: Ինձ համար հետաքրքիր էր և ողջունելի, որ Լիլիթ Գալստյանն իր մեջ այդ ուժն ուներ խոսելու հենց այդ հարցի մասին, քանի որ Ազգային ժողովում ընդհանրապես չեն ուզում խոսել կանանց հարցերի մասին: Սա շատերին դուր չի գալիս, սակայն մենք սրան պետք է որպես ժամանակավոր միջոց նայենք: Ցավոք, այս առաջարկությունը չընդունվեց:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում