Saturday, 04 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

Վարդան Մինասյանի բացահայտումը. Որ դեպքում կաշխատի որակ+ցանկություն բանաձևը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ուշագրավ և դիպուկ հայտարարություն արեց: «Մեզ համար ամենակարևորը որակի և ցանկության համադրումն է: Միայն որակով կամ միայն ցանկությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել»,- ասաց Մինասյանը:

Մեր հավաքականի մարզիչն իրականում հստակ և ճիշտ սկզբունք է որդեգրել Ազգերի լիգայի խաղարկությունում հաջողության հասնելու համար: «Ազգերի լիգայի խաղարկությունում մենք ունենալու ենք 8 եզրափակիչ: Ունենալու ենք խմբային 6 հանդիպում, ինչպես նաև կիսաեզրափակիչն ու եզրափակիչը: Մեր նպատակն է հաղթել բոլոր այդ 8 եզրափակիչներում, քանզի նույնիսկ մեկ ոչ-ոքին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,- ասում էր Մինասյանը: Վերջինիս խոսքով՝ թեկուզ էպիզոդային, այնուամենայնիվ մեր հավաքականի ֆուտբոլիստների մեջ կա հաղթելու ցանկություն և ձգտում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների որակի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է: Այսօր ունենք Հենրիխ Մխիթարյան, որը դասվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքին, ունենք Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, որոնք տարիներ շարունակ եղել են մեր հավաքականի շարժիչ ուժը, և ունենք մոտ երկու տասնյակ այլ ֆուտբոլիստներ, որոնք ցուցադրում են միջինից ցածր մակարդակի ֆուտբոլ: Ինչ խոսք, չմոռանանք նաև Յուրա Մովսիսյանին, որը իրական առաջատար է և հիմա մեր ազգային թիմին օդի և ջրի պես անհրաժեշտ է:

Մինասյանի կարծիքով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկներից Անդրե Չալըշըրը և Իվան Յագանը պատրաստ են օգնել մեր ազգային թիմին, իսկ մյուս նորեկները դեռ ավելացնելու տեղ ունեն: «Կարող եմ ասել, որ Չալըշըրն ու Յագանը պատրաստ են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Ժոաո Ժորդի Մոնրա Արարատը և Էդգար Բաբայանը դեռ ավելացնելու տեղ ունեն, մանավանդ, որ երիտասարդ են: Այս ֆուտբոլիստներն ունեն մեծ պոտենցիալ, և հուսով եմ, որ նրանք որակական աճ կգրանցեն: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրա գալն ինձ համար շատ կարևոր էր: Այն շփումը, որ ես տեսնում էի նրա և խաղացողների միջև, այն մթնոլորտը, որ տիրում էր այդ երեք օրվա ընթացքում հավաքականում, ինձ շատ դրական լիցքեր հաղորդեցին: Յուրայի մոտիվացիան շատ բարձր է, նա շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը»,- ավելացրեց Մինասյանը:

Իսկապես Չալըշըրը և Յագանը իրենց որակներով աչքի ընկան, ուստի կարող ենք ասել, որ ի դեմս այս խաղացողների՝ ունեցանք լուրջ համալրում: Չի կարելի ասել, որ այն որակը, որ ունենք այսօր, բանի պետք չէ և չի կարելի արդյունքներ ակնկալել: Այսօր ունենք բարձր մարզչական որակներ ունեցող մասնագետ, որը ամեն ինչ անում է ազգային թիմը ուշքի բերելու համար: Վստահ ենք՝ ձեռք տակ ունեցած ֆուտբոլիստներով Մինասյանին կհաջողվի ստանալ ընդհանուր այն որակը, որը կկարողանա պայքարել Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի կամ Ջիբրալթարի դեմ:

Այժմ փորձենք հասկանալ Մինասյանի կողմից հնչեցված մյուս կարևոր գործոնի՝ ցանկություն ասվածի մասին: Այն, որ Մինասյանը խոսում է ֆուտբոլիստների խաղալու ցանկության մասին, արդեն իսկ ցավալի մի իրողություն է: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Մինասյանը նկատել է, որ ֆուտբոլիստների մեջ ցանկություն կամ ձգտում ուղղակի չկա: Իսկ ինչ է նշանակում ազգային թիմի խաղացողի մեջ ցանկության կամ ձգտման բացակայություն: Սա միանգամայն անընդունելի ու անհասկանալի, ինչ-որ տեղ նաև վտանգավոր մի երևույթ է: Ազգային հավաքականը մի հարթություն է, որտեղ հայտնվելը ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է լինի երազանք: Այսօր դժվար է ասել, թե Հայաստանի հավաքականի որ ֆուտբոլիստներն են, այսպես ասած, մատների արանքով վերաբերվում ազգային թիմին:

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ վերջին ժամանակաշրջանում ընդհանուր առմամբ մեր հավաքականի խաղում չէր նկատվում հաղթանակի քաղցը՝ տենչանքը: Մեր ֆուտբոլիստների շրջանում ձևավորվել է ճգնաժամային մի բարդույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և վերջինիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարած դեստրուկտիվ քաղաքականության հետևանք է: Ֆուտբոլիստները չեն կարողանում թոթափել այն նեգատիվ էմոցիաները, որոնք արմատացել են նրանց մեջ: Մինասյանը կամա թե ակամա բացահայտեց գաղջ մթնոլորտի առկայությունը, որն ուղղակի թույլ չի տալիս Հայաստանի հավաքականին հաղթել: Հրավիրելով Մովսիսյանին՝ Մինասյանը այդ մթնոլորտը կոտրելու քայլ արեց, բայց…

Ընդունենք, որ առկա իրավիճակում, քանի դեռ Ռուբեն Հայրապետյանը ուղղակի կապ ունի հայկական ֆուտբոլի և Հայաստանի հավաքականի հետ, այդ մթնոլորտը թոփափելը գործնականում անհնարին կլինի: Այո, Վարդան Մինասյանի որակ+ցանկություն բանաձևը կարող է հաղթանակ լինել մեզ և մեր հավաքականի համար: Հաղթանակ կարող է լինել մի պարագայում, այն է՝ գաղջ մթնոլորտի վերացումը, ինչը նշանակում է Ռուբեն Հայրապետյանի անհապաղ հրաժարական:

Վստահ ենք, որ Հայրապետյանի՝ հայկական ֆուտբոլից հեռանալու դեպքում մեր հավաքականում էապես կփոխվի մթնոլորտը, և ֆուտբոլիստների մեջ շատ արագ կարթնանան հաղթանակի քաղցն ու տենչանքը: Մինչև Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը մնացել է 3 ամիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում